• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Դեսպան Բաբախանյանի հավատարմագրերի հանձնումը Շրի Լանկայի նախագահին

07 փետրվարի, 2023
2023թ. փետրվարի 2-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Յու. Բաբախանյանն իր հավատարմագրերը հանձնեց Շրի Լանկայի դեմոկրատական սոցիալիստական հանրապետության նախագահ Ռանիլ Վիկրեմեսինգհեյին (Ranil Wickremesinghe)։ Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունն առաջին անգամ տեղի ունեցավ Շրի Լանկայի պատմական մայրաքաղաք Կանդիում։ ՀՀ դեսպանի հետ միաժամանակ իրենց հավատարմագրերը հանձնեցին ևս 14 նորանշանակ դեսպաններ Դելիից: Արարողության ավարտին նորանշանակ դեսպանների պատվին ընդունելություն տրվեց Շրի Լանկայի նախագահի կողմից: Փետրվարի 3-ին բոլոր նորանշանակ դեսպանները հանդիպեցին և կարճատև առանձնազրույցներ ունեցան երկրի ԱԳ նախարար Ալի Սաբրիի հետ: Ողջունելով ՀՀ դեսպանին, Սաբրին պատրաստակամություն հայտնեց զարգացնել ավանդական լավ հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ բոլոր հնարավոր ասպարեզներում:
Իր հերթին, դեսպան Բաբախանյանը շեշտեց Հայաստանի ցանկությունը նոր լիցք հաղորդել մեր երկրների միջև ավանդաբար լավ համագործակցությանը, հատկապես՝ զբոսաշրջության, կրթության, ոսկերչության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում: Նա հատուկ ընդգծեց երկու երկրների դրական համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, նախևառաջ՝ ՄԱԿ-ում: Դեսպանը նաև խոստացավ մոտ ապագայում ևս մեկ անգամ այցելել Շրի Լանկա և շահագրգիռ ատյանների հետ մանրակրկիտ քննարկել երկկողմ համագործակցության հեռանկարները:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: